ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ինձ հասկանա՞լ ես ուզում բարեկամ

Ինձ հասկանա՞լ ես ուզում բարեկամ
07.11.2023 | 19:18

Թե հասկանում ես ոգին հին հողիդ, ես նա եմ, որ կամ,
Մի քիչ համառ ու… խենթ մի քիչ, ու հայ,
Ըմբոստ, թող դաժան, բայց միշտ ցեղապաշտ,
ՈՒ թող դառնում է իմ տեսակը միշտ դավաճանության, դավ ու չարքի փայ,
Բայց չէ հարճ չի դառնում, հլու, բախտին հաշտ...
ՈՒ թե պարտվում է, պատիվ չի զոհում,
Լոկ ինքն է զոհվում...
Ինձ հասկանալը բարդ չէ բարեկամ, թե հասկանում ես ոգին քո ցեղի,
Ցեղդ պահողի,
Լոկ անհայրենիքը հոգուս ընդերքը երբեք չի պեղի,
Քանզի չի զգա ուժը հայրենի արնաջուր հողի...
Պետք չէ հասկանալ ինձ զգալ է պետք հողիդ կարոտի շնչում եմ ես միշտ,
Լոկ հողն հայրենի կարող է հուշել տունդարձի ելք ճիշտ,
ՈՒ կիսել քեզ հետ խնդություն ու վիշտ։
ՈՒ թե դու հայ ես գենով, իսկական,
Անհնար է, որ ինձ չհասկանաս քո երակներում իմ թափած արյան վրեժի մանրիկ կաթիլներից կա՛ն...

Նարե ՍՈՍԵ

Դիտվել է՝ 3111

Մեկնաբանություններ